Ցավը նվազեցնող վիրտուալ իրականության ակնոց երեխաների համար

ՆՆարե Ոսկանյան

Որ բժշկին այցելելուց երեխաները չխուսափեն ու ներարկումները, նախավիրահատական գործընթացը նրանց համար սթրես չդառնա, հայ ստարտափերները լուծում են գտել: Առաջարկում են սարքի միջոցով երեխային տեղափոխել վիրտուալ աշխարհ և ուշադրությունը ցավից շեղել:

Դավիթ Զարգարյան («10 իքս ինջիներինգ» ընկերության հիմնադիր, ինժեներ) - Վիրտուալ իրականության հիման վրա, վիրտուալ ակնոցի վրա հարմարեցվում է մեր կողմից մշակված սարքավորում ևս, որը կարդում է երեխայի բիոլոգիական տվյալները և գեներացնում կոնտենտ:

Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն: Սարքի ամբողջ բովանդակությունն ընկերությունն է ստեղծում՝ մասնագետների հետ գործակցելով: Դավիթ Զարգարյանն ասում է՝ առաջին տեխնոլոգիական ընկերությունն են, որին առողջապահության նախարարության էթիկայի հանձնաժողովը թույլատրել է իրականացնել թեստավորում՝ երեխաների մասնակցությամբ:

Դավիթ Զարգարյան - Համագործակցել ենք դրսի վարկանիշային հոգեբանների հետ: Հայաստանում էլ կա համագործակցություն:

4 բուժհաստատությունում սարքն արդեն կիրառվել է, հիմա միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ են աշխատում: Ի դեպ, ընկերությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով պետական դրամաշնորհ ստացած տեխնոլոգիական կազմակերպություններից մեկն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում