Խոսրովի անտառի արքա Նեոն. նոր տեսանյութ՝ ընձառյուծի մասնակցությամբ

Խոսրովի անտառի արքա Նեոն. նոր տեսանյութ՝ ընձառյուծի մասնակցությամբ

Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը:

Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: 

 
Արգելոցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ֆոտոխցիկների տեսագրությունը:

 

«Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:

 

2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,- ասված է արգելոցի գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում