ՎՎահե Դավթյան

Կիրականացվի բնակիչների անվճար թեստավորում SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմինների նկատմամբ

Կիրականացվի բնակիչների անվճար թեստավորում SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմինների նկատմամբ

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի նկատմամբ բնակչության պոպուլյացիոն իմունիտետը գնահատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համատեղ 2022 թվականի ապրիլի 12-16-ը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է բնակիչների անվճար թեստավորում SARS-CoV-2 կորոնավիրուսի հակամարմինների նկատմամբ:

 
Բնակչության իմունիտետի վիճակի մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է սանիտարական-հակահամաճարակային միջոցառումների, այդ թվում՝ բնակչության COVID-19-ի դեմ պատվաստումների պլանավորման համար ինչպես առանձին վերցրած տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ երկրում:

 

Ծրագրի շրջանակում քաղաքացիները, համապատասխան կայքում գրանցվելուց և հաստատում ստանալուց հետո, հնարավորություն կունենան անվճար իմանալ իրենց՝ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ հակամարմինների առկայության մակարդակը։

 

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել թեստավորմանը, պետք է լրացնեն համապատասխան հարցաթերթիկը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://pasteurclinic-anketa.ru/all_antitela.php?reg_id=105: Հարցաթերթը լրացնելուց հետո նշված էլ. փոստի հասցեին կուղարկվի նամակ, որտեղ հնարավոր կլինի ընտրել ժամը և վայրը։

 

Առավել մանրամասն տեղեկության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37412 808083/9016, կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում