ԱԱրսեն Մկրտչյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ. հարգանքի տուրք ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ. հարգանքի տուրք ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են՝ ապրիլի 9-ին դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ:
 
 
Կուրբըվուա քաղաքի Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Կուրբըվուայի փոխքաղաքապետ Բենեդիկտ Ժորժը, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, պատգամավոր Քրիստին Էնիոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Մարի-Պիեռ Լիմոժը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժանն դը Օթսերը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի անդամները, Կուրբըվուայի քաղաքային խորհրդի անդամները:
 
 
Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում