Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրևիկ Աբելյան

38-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

38-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:

 

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ:

 

Նախնական տվյալներով՝ 2022 թ.ապրիլի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի 37 և 38-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս, հարևանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տնից վերցրած ճայթուկները վառել և նետել է հարևանի ոտքերի տակ, այնուհետև դիզվառելիքը լցրել է վերջինիս վրա ու այրել, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տուժողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

 

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ շենքի 1-ին հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսայե դատարկ շիշ, պայթեցված ճայթուկի մասեր, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
 

 

38-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
 

Նախաքննությունը շարունակվում է:

 
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում