Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 5-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Տերյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որը Ավան թաղամասի բնակիչ է:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչ և «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարա՝ թափանցիկ հեղուկով:

Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում