ԱԱրևիկ Աբելյան

«Մեգամոլի» տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

«Մեգամոլի» տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ապրիլի 8-ին՝ ժամը 15։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 5000 քաղաքացու:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում