
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:

Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.
- Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը: 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահպանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերահսկողությունը:
- Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ոլորտում ևս առկա է դրական դինամիկա․ կառուցապատողները առավել մեծ ուշադրություն են դարձնում իրականացվող ծրագրերի որակին: Ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերված 82 խախտումներից 36-ը(44%) արդեն իսկ վերացվել են, մնացած խախտումների վերացումը նախատեսվում է ստուգել և փաստագրել ավարտական ակտի տրամադրման շրջանակներում: Որոշվել է ստուգումների պլանում ավելացնել ևս 81 սուբվենցիոն ծրագրերի ստուգում:
- Միջմարզային ու միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ: Որոշվել է երթուղիների բնականոն գործունեության կարգավորման հարցերը ևս մեկ անգամ քննարկել լիազոր մարմինների հետ, որոնց լուծում պետք է տրվի հրատապ կարգով։



Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր»,- նշված է գրառման մեջ։










