ԼԼիլիթ Սեդրակյան

Սահմանվել են առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը

Սահմանվել են առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը

Գործադիրը սահմանել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը:

Որոշման ընդունմամբ կկատարվեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, և կապահովվի նշված կատեգորիայի դատախազների բարձր վարձատրությունը՝ որպես անհրաժեշտ երաշխիք՝ պայմանավորված գործունեության առանձնակի ռիսկայնությամբ և հատուկ մասնագիտացմամբ։

Առաջարկվող կարգավորման համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները:

Ըստ հիմնավորման՝ այս իրավիճակում առավել նպատակահարմար է սահմանել հավելումներ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ՀՀ գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանություն իրականացնող վարչության դատախազների համար:

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է պետբյուջեից ՀՀ դատախազությանը հատկացնել 140,854.0 հազ. դրամ գումար՝ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված՝ դատախազներին հավելումներ տրամադրելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում