ՀՀայկարամ Նահապետյան

Կփոփոխվեն COVID-19-ի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

Կփոփոխվեն COVID-19-ի կանխարգելմանն ուղղված որոշ սահմանափակումներ. կկրճատվի ինքնամեկուսացման ժամկետը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ակնկալվում է պահպանել ՀՀ-ում ստեղծված կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակը և նվազեցնել վարակված անձանց մուտքը հանրապետություն։ Ըստ այդմ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման ժամկետը սահմանել 10 օրացուցային օր՝ նախկին 14 օրվա փոխարեն:

Միաժամանակ սահմանվում է, որ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս են գալիս մեկուսացումից:

Նախատեսվում է նաև ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք:

ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ և ՀԾ ԱԱԹ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դուրս կգան ինքնամեկուսացումից:

Միաժամանակ նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետությունից ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի ՊՇՌ հետազոտություններն իրականացնել անվճար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում