ԱԱրսեն Մկրտչյան

Փոփոխություն անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում. ՊԵԿ

Փոփոխություն անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2022 թ. հունվարի 1-ից անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ:  

Այսպես, անհա­տական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022 թ. հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝

1) անհա­տա­կան բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է  եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով.

2) անհա­տա­կան բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։

Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչև 01.01.2022 թ. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչև 01.01.2022 թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկա­մտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում