ԼԼիլիթ Ասատրյան

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը Հայաստանում գիտահետազոտական կենտրոն կհիմնի

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը Հայաստանում գիտահետազոտական կենտրոն կհիմնի

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջում:

 

«2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։

 
May be an image of 10 people, people standing, indoor and text that says "W PRESS OFFICE OF THE GOVERNMENT OF ARMENIA www.gov.am"
 

Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը:

 
 
1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան:

 

Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը:

 
NVIDIA, բարի գալուստ Հայաստան»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում