ԼԼիլիթ Ասատրյան

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր

Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը:

Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ:

Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով 6-րդ քայլում ոչ-ոքի է խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի անհատական առաջնության լավագույն 20-յակում ընդգրկվել են նաև Սամվել Տեր-Սահակյանը (12-րդ) և Հայկ Մարտիրոսյանը (13-րդ):

Առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։ ԵԱ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո:

Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում