ԼԼարա Մանուկյան

ԱԺ հանձնաժողովի արտագնա նիստ՝ Գյումրիում

ԱԺ հանձնաժողովի արտագնա նիստ՝ Գյումրիում

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին տեղի ունեցած արտագնա նիստում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ հողային օրենսգրքում:

Ներկայումս սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում սեփականատերը համայնքային բյուջե է վճարում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը: Բացառություն են այն դեպքերը, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:

Հեղինակներն առաջարկում են նշված բացառությունների շարքին ավելացնել նաև ոռոգման նպատակով կառուցվող ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը գյուղատնտեսության մի շարք ուղղությունների զարգացման հարցում:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի նախարարության արձանագրած մի շարք խնդիրների լուծմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորների նախաձեռնությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել նաև ՀՀ հողային օրենսգրքում Կառավարության ներկայացրած փոփոխությունը:

Առաջարկվում է պարզեցնել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնմանն առնչվող գործընթացը:

Հանձնաժողովն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում