ՀՀայկարամ Նահապետյան

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում՝ ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին

«Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում՝ ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին

Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։

 
Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար:

 

Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ճարտարապետական հայտնի կոթողներ են։
 
 
Դրանցից հատկապես մեծ կարևորություն ունեն՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Կեչառիսի, Հաղպատի, Ամաղուի Նորավանքի համալիրների մասնակի և ամբողջական վերականգնման աշխատանքները: Նշվածների շարքում մեծ խորհուրդ ունի Անիի Մայր տաճարի վերականգնման նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, որը 1993 թ. արժանացել է մրցանակի:
 

Առանձնակի նշանակություն ունեն նաև ճարտարապետի նախագծմամբ նորակառույց՝ Ջավախքի Ս. Աստվածածին, Աշտարակ քաղաքի Ս. Սարգիս, Մարտիրոս գյուղի Ս. Աստվածածին, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա, Չարբախ, Մարմարաշեն, Բերձոր, Վաղուշեն և այլ համայնքների եկեղեցիները։

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում