ՎՎահե Դավթյան

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանը

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Համբարձում Սահակյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: Համբարձում Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:

Համբարձում Սահակյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 8-ին Երևանում:

1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

Սահակյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Տագանրոգի, Դոնեցկի թանգարաններում:

Սահակյանի գրաֆիկական, ջրաներկ ու յուղաներկ գործերի հիմնական թեման ժամանակակից իրականությունն է։

Հայտնի են հեղինակի «Հարավսլավական մոտիվներ» նկարաշարը, «Բանֆակ»-ը (1977 թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակին), «Ամրոցներ Կալեմեգդանում», «Ինքնադիմանկար» կտավները, նատյուրմորտների, գրաֆիկական շարքերը:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բելգրադում, Դոնեցկում, Նեպալում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում