Ռուսաստանի համար Հայաստանում ներդրումային ծրագրերի լայն հեռանկար կա

Ռուսաստանի համար Հայաստանում ներդրումային ծրագրերի լայն հեռանկար կա

Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին ու GSP+. այս մասին ասել է Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդունելով Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի պատվիրակությանը: Ռուսական կողմը Հայաստանում ներդրումային ծրագրերի լայն հեռանկար է տեսնում ՝ կարևորելով Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները: Նիկիտինը գործակցության համար հատկապես ուշադրության արժանի է համարում ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքի արտադրության, արդյունաբերության ճյուղերը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել է չմոռանալ Հայաստանի ՏՏ պոտենցիալի մասին ու հիշեցրել է,որ մենք ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում