Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն պոլիկլինիկաներում

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման ու կանխարգելման ծրագրերը շարունակվում են: 2019-ից առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում, տրամադրվում են անվճար թեստավորման ծառայություններ: Ոլորտի պատասխանատուները այս առումով իրազեկվածության ու դիմելության աճ են արձանագրել:

Հասմիկ Հարությունյան (ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար) - Ծրագիրը շատ արդյունավետ է էն իմաստով, որ մենք կոնկրետ թիրախներին հասնում ենք՝ վաղ հայտնաբերելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը, սակայն մյուս կարևորագույն արդյունքն այն է, որ առողջության առաջնային օղակում աշխատող բժիշկների հմտությունները բարելավվում են:

ՄԻԱՎ-ի անվճար թեստավորումը համակցվում է հեպատիտ Ց-ի, սիֆիլիսի թեստավորման հետ: Գլոբալ հիմնադրամի ու ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացվող ծրագրի թիրախում նախ խոցելի խմբերն են, մասնավորապես՝ աշխատանքային միգրանտները: 2021-ին, օրինակ, մարզերում քաղաքաբնակ միգրանտների շրջանում մոտ 10 500 թեստավորումից շուրջ 70 դրական դեպք է արձանագրվել: 2022-ի առաջին եռամսյակում հետազոտվել է 3849 անձ, հայտնաբերվել է 27 դրական դեպք:

Ռոզա Բաբայան (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար) - Երկրին տրամադրում ենք տեխնիկական աջակցություն, տրամադրում ենք խորհրդատվություն՝ հզորացնելու այն կարողությունները, որն ունի երկիրը՝ աջակցելու երկրին հասնելու ռազմավարական փաստաթղթերով նախանշված թիրախներին և իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք երկիրը նախանշել է իր առջև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում իրականացնելու համար:

Նախարարությունը գործընկեր կառույցների հետ ՄԻԱՎ-ի թեստավորման, նաև խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է նաև շարժական կլինիկաների միջոցով:

Ռոզա Բաբայան - Ավելի քան 241 համայնքում տրամադրվել են ՄԻԱՎ-ի վարակիչ հիվանդությունների, սեռավարակների նկատմամբ թեսատվորում, խորհրդատվական աշխատանքներ: Համայնքներում ավելի քան 5000 միգրանտի տրամադրել է թեստավորում, խորհրդատվություն:

2019-ին հանրապետությունում ՄԻԱՎ-ի 448 դեպք է հայտնաբերվել, 2020-ին՝ 369, 2021-ին՝ 425:

Կամո Դավթյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Գլոբալ հիմնադրամի ծրագրերի ղեկավար) - 2020 ի համեմատ 2021-ին ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը ավելացել է, դա՝ ի նպաստ այս բոլոր ծրագրերի ու նաև որոշ ապակենտրոնացման քայլերի: Քանի որ ավելի հասանելի է դարձել մարդկանց ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը նաև մենք աշխատում ենք բուժհաստատությունների հետ խարանի, խտրականության վերացման ուղղությամբ:

Նախորդ տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերահաստատեց, որ Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակ ունի: Այսինքն՝ դեպքերը հայտնաբերվում են հղիության շրջանում ու կանխարգելվում: Մեր երկրում ՄԻԱՎ-ի հայտնաբերումից մինչև բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակում:

Հասմիկ Հարությունյան - Երկրում առկա է անհրաժեշտ քանակի ախտորոշիչ նյութեր, անհրաժեշտ քանակի որակավորված ԱՀԿ հակառետրովիրուսային դեղորայք:

Հայաստանում, ի դեպ, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի անվճար ախտորոշում և բուժում է տրամադրվում նաև երկրում գտնվող օտարերկրյա անձանց: Վարակի կասկած ունենալու դեպքում նրանք էլ, ինչպես մեր հայրենակիցները, կարող են դիմել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում