ԱԱլիս Մելիքսեթյան

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ

Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցում: Այն դադարեցնելու դեպքում հատուցումը ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք:

Կարգավորումը վերաբերում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներին: Հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է մահացած կերակրողի ընտանիքի անդամներին նշանակվող զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացածի փաստացի զինծառայության ստաժի հետ: Այժմ հաշվարկվում է 20 տարվա ստաժը:

Աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում առաջարկվում է ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը: Ներկայում հաշվառվում է առավելագույնը 10 տարի:

Կսահմանվի, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելը կարող է հաստատել նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: Հիմքը կլինի կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումը:

Կվերանայվի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմանը: Եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրի հասցեն, 3 ամիս ժամկետ է տրվելու՝ նոր հասցեում հաշվառվելու համար: Այդ երեք ամսվա կենսաթոշակը կտրվի:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում