ԳԳևորգ Թոսունյան

Փոխըմբռնման հուշագիր՝ ArtNexus ծրագրի շրջանակում. Հայաստանն ու Շվեդիան ամրապնդում են մշակութային կապերը

Փոխըմբռնման հուշագիր՝ ArtNexus ծրագրի շրջանակում. Հայաստանն ու Շվեդիան ամրապնդում են մշակութային կապերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ArtNexus ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ շվեդական կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը։ Հուշագրի ստորագրման արարողությանը հեռավար ձևաչափով ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և ArtNexus ծրագրի տնօրեն Նեդա Մանսուրին:

Շվեդական այս նոր նախաձեռնությունը՝ ArtNexus ծրագիրը, նպատակ ունի փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման միջոցով զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները, խթանել մշակույթի ոլորտում պետություն-հանրություն երկխոսությունը: Այն հնարավորություն կստեղծի աջակցելու Հայաստանում արվեստի և մշակույթի ոլորտի փոխակերպմանը, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը:

Իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրականացումը Հայաստանում՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի ու Շվեդիայի և, լայն առումով, եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Նա երախտագիտություն է հայտնել շվեդ գործընկերներին՝ Ալբանիայի հետ Հայաստանը որպես ծրագրի իրականացման երկրորդ երկիր ընտրելու համար։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը կհաջորդի խորհրդատվական փուլը, որը կտևի մինչև 2022 թ. հունիս: ArtNexus ծրագիրը Հայաստանում կտևի 3 տարի՝ մինչև 5 տարի երկարաձգման հնարավորությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում