7 մլն դոլար Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու դիմաց

7 մլն դոլար Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու դիմաց

Նոր մանրամասներ Ադրբեջանի իշխանությունների փողերի լվացման հետաքննությունից: 5 տարի առաջ Հունգարիայից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու պահին ավելի քան 7 միլիոն դոլար է փոխանցվել հունգարական բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացված հաշվեհամարին: Հունգարիա կասկածելի գումար փոխանցող ընկերությունն էլ եվրոպացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեին ապօրինի գումարներ հասցրած ընկերությունն է: Հետաքննական զեկույցի որոշ դրվագներ առանձնացրել է Արմենպրեսը: Ստացվում է, որ Հունգարիան մարդասպան Սաֆարովին պարզապես վաճառել է Ադրբեջանին՝ 7 միլիոնի դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում