Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնեց ԱՀ նախագահի պաշտոնը

Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնեց ԱՀ նախագահի պաշտոնը

Այսօր Արցախի Ազգային Ժողովի հատուկ նիստում կայացել է հուլիսի 19-ին խորհրդարանի կողմից ընտրված անցումային փուլի նախագահ՝ Բակո Սահակյանի պաշտոնակալման արարողությունը։ 31 պատգամավորի, անվտանգության խորհրդի և կառավարության անդամների, քաղաքական, հանրային ու արցախյան շարժման գործիչների ներկայությամբ՝ Բակո Սահակյանը՝ ձեռքը դնելով Սահմանադրության ու 17-րդ դարի Ավետարանի վրա, երդվել է անվերապահորեն կատարել մայր օրենքի պահանջները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Անցումային փուլի նախագահին օրհնել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Նիստի ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում