ԼԼիլիթ Ասատրյան

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Ապրիլի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի, Մասիս և Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Արգել, Տավուշի մարզի Այգեպար գյուղերում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 90 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում