Դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 29 միլիարդ դրամի վնաս

ԼԼիլիթ Ասատրյան

Դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 29 միլիարդ դրամի վնաս։ Սա միայն 2021-ի պետական շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներն են:

Վնասի այս չափը պարզվել է պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված 92 ուսումնասիրությամբ։

Կարապետ Հակոբյան (Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ) - 2021 թվականին արձանագրվել է 324 իրավախախտում, հարուցվել է 66 քրեական գործ, ընդհանուր շուրջ 25 միլիարդ դրամի պետությանը պատճառած վնաս է արձանագրվել, 2020 թվականի համեմատությամբ արձանագրված վնասի աճը կազմել է շուրջ 75 տոկոս»։

Քրեական գործերը հիմնականում հարուցվել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացումներ կատարելու հատկանիշներով։ Իսկ պետական շահերի պաշտպանության համար դատարաններ է ներկայացվել 20 հայց՝ ընդհանուր մոտ 5 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Անդրադառնալով պետական գույքի կառավարման ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ դատախազը նշեց. 2019-ից 2021 թվականներին հարուցվել է շուրջ 4 տասնյակ քրեական գործ:

Կարապետ Հակոբյան - Որոնցով պետությանը պատճառված վնասը շուրջ 3 միլիարդ դրամի շրջանակներում է:

Ընդհանուր առմամբ՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցերով 2021 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 211 միլիոն դրամ:



Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում