ԼԼիլիթ Ասատրյան

Շուրջ 60 երեխա մասնակցել է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարին

Շուրջ 60 երեխա մասնակցել է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կազմակերպած գարնանային ճամբարին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից մեկնարկած ճամբարին գարնանային արձակուրդների ընթացքում մասնակցել է շուրջ 60 երեխա:

Հայ և օտարազգի (ռուսախոս) երեխաների համար մշակված կրթամշակութային ծրագիրը հագեցած է եղել ճանաչողական, ինտելեկտուալ ու նկարազարդման դասընթացներով: Դպրոցահասակները դիտել են մուլտֆիլմեր, ինտերակտիվ հեքիաթների մասնակից դարձել: Մասնակցել են գրադարանի թատերական ստուդիայի պարապմունքներին, ինչը հնարավորություն է ընձեռել փոքրիկներին բեմ բարձրանալ և դրսևորել դերասանական տաղանդը թատերական ներկայացումների ընթացքում:

Խմբային դասընթացները երեխաներին հաղորդակցման մեջ ազատ լինելու ու ինքնարտահայտման, կաշկանդվածությունից ազատվելու հնարավորություն է տվել:

Բանավոր խոսքի զարգացմանն ու աշխարհայացքի ընդլայնմանն են նպաստել նաև բարձրաձայն ընթերցումները: Ռուսախոս երեխաների ծրագրի կարևոր բաղադրիչն է եղել հայոց լեզվի տարրական գիտելիքների փոխանցումն ու հայ գրականության հետ ծանոթացումը:

Ճամբարի ընթացքում երեխաները նաև այցելել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում գործող Պավլոս Բորոյանի անվան տիկնիկների թանգարան:

Գարնանային ճամբարը շարունակում է երեխաների ընդունելությունը՝ կրթամշակութային ծրագրերի մասնակիցը դարձնելու, իսկ օտարազգի երեխաներին՝ նաև Հայաստանում հեշտությամբ ինտեգրվելուն օգնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում