Թումանյանի ոստիկանների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակական է

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հերթական կանխարգելիչ միջոցառումը մարտի 29-ին էր: Ժամը 22.30-ի սահմաններում Դսեղ գյուղում Թումանյանի ոստիկանները կանգնեցրել են 33-ամյա տղամարդու վարած առանց համարանիշների «ԳԱԶ-66»-ը` բեռնված շուրջ 5 խմ փայտանյութով:

Վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Նա հայտնել է, թե նույն օրը բենզասղոցով հատել է կաղնի և թխկի:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցներ՝ բենզասղոցը հայտնաբերելու, նաև մեքենայի պատկանելությունն ու հաշվառման համարանիշը պարզելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում