ԼԼիլիթ Ասատրյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «ՀայՓոստ»-ը հուշագիր են ստորագրել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

Նշելով, որ որակյալ կրթությունը զարգացման կարևորագույն ուղենիշներից է, և այդ համատեքստում կարևորելով «ՀայՓոստ»-ի հետ համագործակցության վավերացումը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը փաստել է.

«Նմանօրինակ համագործակցությունների արդյունքում է հենց ձևավորվում գործատու-ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով, պատրաստում է այնպիսի մասնագետներ, ովքեր առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում մասնագիտական քննարկումների, սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը»:

Հանդիպման ավարտին Եղիազար Վարդանյանը և Հայկ Կարապետյանը ուսանողների, դասախոսական կազմի հետ քննարկել են ճարտարապետության, շինարարության և լոգիստիկային վերաբերող հարցեր, դրանք «ՀայՓոստ»-ում կիրառելու առավել արդյունավետ ձևաչափերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում