ԱԱրսեն Մկրտչյան

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել առցանց եղանակով

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել առցանց եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։

«Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։

 

Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմումի հիման նախորդ վերահաշվարկից (կենսաթոշակը նշանակելուց) 12 ամիս հետո դիմելու դեպքում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

 

Ըստ այդմ, եթե աշխատող կենսաթոշակառուն վերահաշվարկի համար վերջին անգամ դիմել է 2021 թվականի մարտին կամ դրանից առաջ, ապա հերթական վերահաշվարկման համար կարող է արդեն դիմել նաև առցանց եղանակով»,- տեղեկացնում են նախարարությունից:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում