ԱԱրևիկ Աբելյան

Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից. Նիկոլ Փաշինյան

Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով թշնամի երկրների տարածած այն թեզին, թե ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկան ահաբեկիչներն են տեղափոխվում, գրել է․

 

«Հասկանալի է, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ԼՂ պատերազմին տուժել է ահաբեկիչ վարձկանների մասնակցությունից, երբեք չի նպաստի Հայաստանի տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա»։
 

Նա նաև նշել է, որ ադրբեջանական աղբյուրների կողմից շրջանառվող և արևմտյան աշխարհում լայնորեն տարածված աղաղակող ապատեղեկատվությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանին Սու-եր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար, կեղծ լուրեր են։

 

«Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից»,- գրել է վարչապետը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում