ԼԼիլիթ Ասատրյան

Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել

Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ Արցախի քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում