ԱԻՆ-ն ու «Հարավկովկասյան երկաթուղին» համատեղ վարժանք են անցկացրել

ԼԼիլիթ Ասատրյան

Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համագործակցության շրջանակում Երևանի գծային կայարանների միավորման մեխանիկական սպասարկման տարածքում անցկացվել է ուսումնավարժություն:

Վարժանքին հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալներ՝ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարներն ու անձնակազմը, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ընկերության ներկայացուցիչները: Միջոցառմանը փրկարար ծառայության աշխատակիցների հետ միասին մասնակցել են նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցներ, որոնք փրկարար ծառայությունում անցել են որակավորման դասընթացներ և ստացել փրկարարի կոչում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում