Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հիմքում գործնականում նկատված խնդիրներն են

ԼԼիլիթ Ասատրյան

Աշխատողին 2,5 տարի արձակուրդ չտրամադրող գործատուն կտուգանվի, աշխատողը չի կարող 1 շաբաթում 8 ժամից ավելի արտաժամյա աշխատել. նոր հնարավորություններ աշխատող կերակրող մայրերին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին» օրենքի նախագիծը։ Դրա առիթը գործնականում հանդիպող խնդիրներն են:

Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Առաջին անգամ աշխատող դառնալով՝ առաջին արձակուրդը որպես կանոն 6 ամիս հետո է, բայց գործատուները դա ձևակերպում են անպայման 6 ամիս հետո, «որպես կանոն» եզրույթը չմոռանանք, ու հիմա ձևակերպել են, որ կարող է տրամադրվել նաև մինչև 6 ամիսը լրանալը՝ կողմերի համաձայնությամբ:

Ժորա Սարգսյանն ամենատարածված խնդիրը առհասարակ արձակուրդի չտրամադրելն է համարում: Եվ սա ոչ միշտ է, որ միայն գործատուի պատճառով է լինում, չնայած տուգանվողը գործատուն է:

Ժորա Սարգսյան - Մենք գործիք ենք տվել, իրավունք, որ նա չսպասի աշխատողի դիմումին, 2,5 տարի հետո ուղարկի արձակուրդ:

Օրենսդրական փոփոխությունների մի մասն աշխատող կերակրող մայրիկներին է վերաբերում: Նրանք քիչ աշխատաժամով աշխատանքի վերադառնալ կկարողանան երեխայի ոչ թե մինչև 1, այլ 2 տարեկանը:

Ժորա Սարգսյան - Բայց պիտի նկատի ունենա, որ աշխատավարձն էլ նույնքան նվազելու է: 3 ժամը մեկ տրվող կես ժամանոց ընդմիջումը մայրիկները կարող են գումարել, ավելացնել ընդմիջման 1 ժամը և այդքան ժամ ավելի կարճ մնալ աշխատավայրում: Այդ դեպքում աշխատավարձը պահպանվում է:

Օրենսգրքում փոփոխություններն անհրաժեշտություն է համարում ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Նախագիծը կազմելիս հանձնաժողովի անդամներն ակտիվ մասնակցել են քննարկումներին:

Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք փորձում ենք մանավանդ չկայացած ակտիվ չգործող արհմիհությունների պայմաններում պաշտպանել աշխատողների իրավունքները:

Հիմնականում խնդիրը բարձրաձայնվում է, ցավոք, այն դեպքում, երբ դադարած է լինում աշխատանքային հարաբերությունները, առերևույթ խախտման մասին մինչ այդ խուսափում են ասել: Երբեմն դիմում են՝ զգալով, որ կա անբարյացակամ վերաբերմունք, բայց սա իրավական կարգավորում չունի: Գործատուն կամայականորեն աշխատանքից ազատել չի կարող: Եթե օրենքով սահմանված ընթացակարգը չպահպանվի, աշխատողը կարող է իրավունքները վերականգնել դատական կարգով: Ե՛վ գործող օրենսգիրքը, և՛ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միայն գրանցված աշխատողներին:

Ժորա Սարգսյան - Աշխատանքային օրենսդրության կարգավորումնեը ԾՄ-ին չի վերաբերում, քանի որ չեն համարվում աշխատող, իրենց հարաբերությունները պատվիրատուի հետ կարգավորում է ոչ այս օրենսգրքով:

Աշխատանքային բնույթի պայմանագրի փոխարեն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը Հերիքնազ Տիգրանյանը որակում է որպես հանդիպող ամենատարածված խնդիր:

Հերիքնազ Տիգրանյան - Նպատակը գումարի խնայումն է: Այս դեպքում աշխատողը անգամ ստաժի տարիներ ձեռք չի բերում: Կա օրենսդրական կարգավորում, աշխատողը կարող է դատական կարգով պահանջել, որ փոխվի: Հիշեցնում է՝ այս դեպքում աշխատանքային օրենսգիրքը անելիք չունի, աշխատողը ինքը պետք է դիմի դատարան ու պաշտպանի իր իրավունքները:

Վերադառնալով նախագծին՝ ում է այն ավելի շատ պաշտպանելու հարցին՝ նախագիծը հեղինակողները նշում են՝ 2 կողմին, նաև փաստում՝ այսօր ավելի շատ պաշտպանության կարիք ունեն աշխատողները, բայց աշխատողն էլ իր իրավունքը չպետք է չարաշահի ու չվնասի գործատուին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում