ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դʼԱրգոևին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 4 մարդ, people sitting, people standing և ներսումը
 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի վերջին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։

 

Վաչե Տերտերյանը ընդգծել է, որ նման քննարկումների կազմակերպումը մինչ համաժողովի անցկացումը շատ լավ առիթ է գաղափարները, մոտեցումները, նպատակներն ու մեխանիզմները մեկ անգամ ևս թարմացնելու և թիմերում ոգևորություն առաջացնելու համար՝ հաշվի առնելով Հայաստանում վերջին շրջանում համայնքային թիմերի պատասխանատուների փոփոխությունները։

 

Քսավիե դʼԱրգոևը ներկայացրել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման համակարգի կառավարման յուրահատկությունը և ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության դերը ՏԻՄ համակարգում՝ հավելեվով, որ կառույցը խթանում է թե՛ կենտրոնացված և թե՛ ապակենտրոնացված համագործակցությունը։

 

Փոխնախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը կարևոր դեր ունի երկու երկրների համագործակցային ծրագրերի շարքում և խթանում է ինչպես համայնքների, այնպես էլ մարզերի միջև գործընկերությունը։ Տերտերյանը հավելել է, որ կողմերի համար գրավիչ կարող է լինել ՀՀ մարզերի և Ֆրանսիայի շրջանների համագործակցության մեծամասշտաբ ծրագրերի իրակացումը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական սերտ համագործակցությանը խթանող այլ հարցեր և պայմանավորվածություն ձեռք բերել Ֆրանսիական ՏԻՄ համակարգի զարգացման փորձը խորապես ուսումնասիրել և կիրառել Հայաստանում»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում