Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Ոսկանյան

Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը. հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը. հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայ ըմբիշներն արդեն իսկ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: 70 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը գոտեմարտել է վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

23-ամյա Անդրեասյանը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:

57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում էլ Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Նիկլաս Ստեչելի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալուն մոտ էր նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Վճռորոշ գոտեմարտում, սակայն, նա 7-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ): Ալիխանյանը կիսաեզրափակչում 1:7 հաշվով զիջել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռիո-2016-ի մեդալակիր, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին և կպայքարի երրորդ տեղի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից փայլուն է հանդես եկել 2019 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:6 հաշվով պարտվելիս Հարությունյանը կարողացել է բեկել գոտեմարտի ընթացքն ու 13:8 հաշվով հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին՝ դուրս է եկել եզրափակիչ:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն այսօր կպայքարի Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակչում 0:4 հաշվով պարտություն է կրել և լքել պայքարը, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը քառորդ եզրափակչում 0:10 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում