Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Իջևանում բացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն

Իջևանում բացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն

Իջևան խոշորացված համայնքի շուրջ 47000 բնակիչ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից կօգտվի մեկ պատուհանի սկզբունքով։ Այսօր տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Տավուշի մարզի Իջևանի տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։  

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորել է միասնական համակարգի միջոցով շահառուների կարիքների գնահատման ապահովումը, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը․

«Այժմ հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն, որոնցից 18-ը գտնվում են շինարարական փուլում։ Բացի շենքային պայմաններից, բնականաբար, կարևորում ենք նաև ՄՍԾ աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման ապահովումը, ինչը կարող է մեծապես նպաստել տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը»:

Կարոլին Գեգինատը ևս շեշտել է քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայությունների հասցեական և պատշաճ տրամադրման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծելով սոցիալական աշխատողների դերը՝ վերջինս նշել է, որ Համաշխարհային բանկը մասնակցում է նաև վերջիններիս վերապատրաստման դասընթացների իրականացման գործընթացին․

«Քանի որ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են նաև սոցիալական աշխատողները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են վերջիններիս վերապատրաստման դասընթացներ։ Հուսով եմ, որ ՄՍԾ այս կենտրոնը ևս կգործի որդեգրված հիմնական գաղափարին համահունչ, այն է՝ միասնական համակարգի միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրել քաղաքացիներին»։

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ֆինանսավորմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում