ՎՎահե Դավթյան

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է․ գործում է այլընտրանքային ավտոճանապարհ

Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը վնասվել է․ գործում է այլընտրանքային ավտոճանապարհ
Մարտի 28-ին՝ ժամը 15։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամուրջը մասնակի վնասվել է. առաջացել են ճաքեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար անցանելի է, իսկ բեռնատարների համար առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում