ՆՆարե Թադևոսյան

Կենդանաբանական այգին պետք է լավ կառավարիչ ունենա. Երևանի քաղաքապետը ներկայացրել է տնօրենի պաշտոնակատարին

Կենդանաբանական այգին պետք է լավ կառավարիչ ունենա. Երևանի քաղաքապետը ներկայացրել է տնօրենի պաշտոնակատարին

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Էդմոն Ղազարյանին: Անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:

 

«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար:
 

 

Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում