ԳԳոհար Սարգսյան

Մեկնարկում է «Սպորտային սերունդ-2022» ծրագիրը. հանրակրթական 25 դպրոց կհամալրվի մարզական գույքով

Մեկնարկում է «Սպորտային սերունդ-2022» ծրագիրը. հանրակրթական 25 դպրոց կհամալրվի մարզական գույքով

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈՒԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկումը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:

Ծրագրի շրջանակում այս տարի նախատեսվում է մարզական գույքով համալրել հանրակրթական 25 դպրոց՝ յուրաքանչյուրին 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև կազմակերպել մի շարք մարզական միջոցառումներ: Մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ: Վերոնշյալ 25 դպրոցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է պատրաստել կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող), որը կպատմի դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների մարզական նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և, իհարկե, դպրոցում սպորտի կարևորության մասին: Տեսանյութն անհրաժեշտ է նկարել MP4 ձևաչափով (ցանկալի է` սիրողական) և մինչև 2022 թ.-ի ապրիլի 21-ն ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Տեսանյութը պետք է ներկայացված լինի դպրոցի կողմից: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեսանյութերը չեն ընդունվի: Յուրաքանչյուր դպրոցի համար կարող է ներկայացվել միայն մեկ տեսանյութ: Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող հանրակրթական բոլոր դպրոցները: Այն դպրոցները, որոնք 2020 և 2021 թթ. մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են մասնակցել 2022 թ. թողարկմանը՝ ներկայացնելով նոր տեսանյութ: Մրցույթին չեն կարող մասնակցել 2020 և 2021 թթ. նույնանուն մրցույթում հաղթած դպրոցները:

Մասնակցությունն անվճար է: Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ վերոնշյալ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:

Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթած 25 դպրոցների անունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում