ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ

Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ

Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
«Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ:
 
May be an image of 7 մարդ, people sitting և ներսումը
 

Առաջին հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի գլխավորությամբ:

 
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ոլորտում առկա բոլոր խնդիրները, շեշտել դրանց լուծման կարևորությունն ու նախանշել լուծումները:
 
Փոխնախարար Արմեն Նազարյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գործընթացին աջակցողներին և նշել` նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր խնդիրների լուծմանը:
 

Փոխնախարարը հատկանշել է, որ հոգեկան առողջության խնդիրները պատասխանատու գերատեսչության ուշադրության ներքո են, և նկատել` այսօր հիմնանորոգվում ու միջազգային չափորոշիչներին համապատասխան վերազինվում է հոգեկան առողջության ազգային կենտրոնը, որտեղ վերջին 30-40 տարվա ընթացքում ոչ մի նորոգման աշխատանք կամ բարեփոխում չի իրականացվել: Հատկանշական է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է մանկական հոգեբուժական ստացիոնար ծառայություն: Փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարի` աշխատանքային խումբ ստեղծելու հրամանը միտված է մինչ օրս առկա բացերը վերհանելուն և դրանց լուծումները գտնելուն:

 

Առաջին հանդիպմանն աշխատանքային խմբում հստակեցվել են հետագա ուղղությունները, բաժանվել պարտականությունները և սահմանվել դրանց կատարման ժամկետները»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում