ԼԼիլիթ Ասատրյան

Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը. Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով

Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը. Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով:

Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկային տուրում հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը:

Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել:

Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո:

Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում