ԼԼիլիթ Ասատրյան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտին 53 801 զանգ է սպասարկել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտին 53 801 զանգ է սպասարկել

Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:

Փետրվարի 28-ից մարտի 18-ը ԱԻՆ Փրկարար ծառայության 27 փրկարարական ծառայողներ Լուսակերտի ուսումնական կենտրոնում մասնակցել են «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային հետախուզական/զանգվածային խոցվածների ախտահանման նոր սարքավորումների վերաբերյալ» դասընթացին, որի ավարտից հետո ամերիկյան կողմից տրամադրվել է մոտավորապես 1 մլն ամերիկյան դոլար արժողությամբ գույք:

«ՅՈՒ ԷՅ ՎԻ լաբորատորիա» ընկերությունում շարունակվում են փետրվարի 7-ից մեկնարկած «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» թեմայով դասընթացները, որին մասնակցում են ԱԻՆ ՓԾ 8 փրկարարական ծառայողներ:

Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով 12 գործնական պարապմունքներ: Տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային և 51 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել համայնքներում անցկացված 22 շտաբային, կազմակերպություններում անցկացված 2 օբյեկտային և 22 հատուկ տակտիկական ուսումնավարժությունների։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտին սպասարկել է 53 801 զանգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում