ԱԱրսեն Մկրտչյան

Ձնահյուս Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ

Ձնահյուս Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ

Մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում