Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Գնել Սանոսյանը Դիմիտրովի բնակիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված համայնքի միավորման հարցը

Գնել Սանոսյանը Դիմիտրովի բնակիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված համայնքի միավորման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի, Արարատի մարզպետի և Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է Դիմիտրով համայնք։

May be an image of 4 people, people standing, suit, outdoors and tree

Նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկում է ծավալվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված համայնքի միավորման հարցի շուրջ։

Բնակիչներից շատերն ընդգծել են, որ թեև սկզբնական շրջանում դեմ են եղել միավորմանը, սակայն ներկայուս ականատես են լինում համայնքում իրականացվող բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի, որը, չմիավորվելու պարագայում, բացառապես համայնքի բյուջեով, անհնար կլիներ իրականացնել։
 
2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Դիմիտրովի մանկապարտեզի վերանորոգումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,326 մլրդ դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 928 մլն դրամ։
 
May be an image of outdoors

Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև Դիմիտրով բնակավայրի ոռոգման ջրի համակարգի կառուցում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ 82 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 49,2 մլն դրամ։

Նախարարն ընդգծել է, որ մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահելու համայնքը, համայնքի խնդիրները։

Բնակիչների հետ հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել Դիմիտրովում, ծանոթացել է վերանորոգման ենթակա մանկապարտեզի շենքային պայմաններին։ Այցելել է նաև Դիմիտրովի հիմնական դպրոց։
May be an image of 4 people, people standing and indoor

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում