ԱԱրևիկ Աբելյան

Նախնական տվյալներով՝ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել

Նախնական տվյալներով՝ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցել են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 56,2 տոկոսը։

««Իմ հզոր համայնք» - 41,5%
Անվավեր - 2,3%»,- գրել է Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններին քվեարկել է 23378 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.16 տոկոսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում