ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 27-ինч ժամը 20:02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Opel Zafira (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և Lada 2114 (վարորդ՝ Կ. Տ., ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև բախվել գազատար խողովակին:

Lada 2114 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Է. Հ.-ն (ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում