ԼԼիլիթ Ասատրյան

Վեդի խոշորացված համայնքում ժամը 17.00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսից ավելին քվեարկել է

Վեդի խոշորացված համայնքում ժամը 17.00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսից ավելին քվեարկել է

Վեդի խոշորացված համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է 18786 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 50.75 տոկոսը։

Նշենք, որ համայնքում քվեարկելու իրավունք ունեցողների նախնական թիվը 37 015 է։

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։

Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում