ԼԼիլիթ Ասատրյան

Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի. Աննա Հակոբյան

Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել պատերազմում անմահացած հերոսների մայրերի ու կանանց հետ հանդիպումից:

Տեսանյութին կից` Աննա Հակոբյանը գրել է.

«Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։ Մարդիկ խեթ-խեթ են նայում նաև խանութում առևտուր անող հերոսածին մորը, և շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, և հանդիմանական հայացք չնետեն առևտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։

Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ, օրինակ, երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում