Սեյսմակայուն շինարարության նորմերը խստացվել են

ՄՄայա Խաչատրյան

Քաղաքաշինության կոմիտեն Ասիական զարգացման բանկի հետ նախաձեռնել է «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» թեմայով երկօրյա անվճար վերապատրաստման դասընթաց ոլորտի մասնագետների համար: Ճարտարագետ-նախագծողներին ներկայացվում են վերանայված, 2020-ից գործող սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերը:

Արտավազդ Թարխանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական) - Դասընթացը միտված է մասնագիտական կարողությունների, գիտելիքների բարելավմանը, և սա շարունակական մասնագիտական զարգացման մի փուլ է, որով ակնկալվում է, որ ճարտարագիտական թիմերը, լինելով առավել պատրաստված, առավել տեղյակ գործող փոփոխված նորմերին, կարողանան առավել հստակ ճարտարապետական և նախագծային լուծումներ իրականացնել աշխատանքում:

Սեյսմակայուն շինարարության նորմերը խստացվել են, մշակվել են՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:

Տիգրան Դադայան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ) - Նորմերի մեջ զգալի փոփոխություններ կան երկաթբետոնե կոնստրուկցիաների հետ կապված, իսկ մեզ մոտ գրեթե ամբողջ շինարարությունը կատարվում է երկաթբետոնե կոնստրուկցիաներով, այդ իսկ պատճառով սա հրատապ է:

Հայաստանի Կառավարության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով պետք է ամրացվի կամ վերակառուցվի 46 դպրոց:

Գոհար Մուսայելյան (Ասիական զարգացման բանկի ծրագրերի ղեկավար) - Շինարարության փուլում է գտնվում 20 դպրոց, 7 դպրոց ավարտվել է, և մենք Հայաստանի Կառավարության հետ նախատեսում ենք լրացուցիչ ֆինանսավորում, որ հնարավոր լինի նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել:

Ծրագրով իրականացվող կարողությունների զարգացումը հնարավորություն կտա հնարավոր աղետների դեպքում նվազեցնելու դրանց ազդեցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում