ԼԼիլիթ Ասատրյան

Դուք ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն. Երևանի քաղաքապետն ընդունել է թատերարվեստի մի շարք գործիչների

Դուք ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն. Երևանի քաղաքապետն ընդունել է թատերարվեստի մի շարք գործիչների

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է ոլորտի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար:

«Ձեր ներկայացումների միջոցով դուք հանդիսատեսին փոխանցում եք ոչ միայն սեր ու ջերմություն, այլև ձևավորում եք մեր վաղվա քաղաքացուն, կազմավորում նրանց աշխարհայացքը: Ցավոք, վերջին երեք տարիներն իրենց հետքը թողեցին նաև այս ոլորտում: Վստահեցնում եմ, որ համայնքն ամեն ինչ անելու է նոր ծրագրերով հանդես գալու և մայրաքաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով»,- նշել է քաղաքապետը:

Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ թատերարվեստի բնագավառում ներդրած զգալի ավանդի ու բարձր վարպետության համար Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանն ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Անուշ Սարգսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը և Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Գեորգի Հովակիմյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով:

May be an image of 2 people, people standing and suit
May be an image of 2 people, people standing and indoor

Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում