ԼԼիլիթ Ասատրյան

Վայոց ձորի մարզում, Սյունիքի Քաջարան քաղաքում և Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն

Վայոց ձորի մարզում, Սյունիքի Քաջարան քաղաքում և Մեղրու սար հատվածում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի և Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում